Առաջինը ո՞ր երկրներ կայցելի Թրամփը
Որպես երկրի նախագահ իր առաջին արտասահմանյան ուղևորությունների շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Իսրայել, Վատիկան և Սաուդյան Արաբիա: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն հղում տալով «Politico»-ին:
Ինչպես հայտնում է «Politico»-ն` առաջին արտասահմանյան ուղևորությունը անչափ կարևոր է նախագահի համար:
Վերջերս տեղի ունեցած համաժողովի ժամանակ Իտալիայի վարչապետը ակնարկել է Թրամփի` Հռոմի պապի հետհանդիպման անհրաժեշտության մասին: Անցյակ շաբաթ Իսրայելական պաշտոնական անձիք հաստատել են, որ Սպիտակ տան հետ բանակցություններ են վարում Երուսաղեմ Թրամփի այցելության ուղղությամբ: