Բրեդ Փիթը բացահայտել է իր և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գաղտնիքը
Բրեդ Փիթը իր երկրպագուներին շոկի է ենթարկել հանդես գալով անակնկալ խոստովանությամբ: Նա խոստովանել է, որ միայն ինքն է մեղավոր իր և Ջոլիի ամուսնալուծության մեջ: Ըստ նրա պատճառը խմիչքի նկատմամբ իր սերն է եղել: Այս մասին գրում է «7days.ru»-ն:
Թեև դատավարության սկզբում արտասահմանյան մի շարք լրագրողներ իրենց հրապարակումներում գրում էին իքնաթիռում ալկոհոլի հետ կապված միջադեպի մասին, որտեղ ընտանիքը վերադառնում էր Ֆրանսիայից: Դրանից հետո Ջոլին ներկայացրել է ամուսնալուծության փաստաթղթերը, բայց բոլորը այս պատմությունը համարում էին բամբասանք:
Բայց հիմա Փիթը առաջինը խոսեց այն մասին` թե ինչպես ինքը իր ձեռքերով փլուզեց իր համար ամենաթանկը` իր ընտանիքը: Ինչպես պարզվեց ամեն ինչ սկսել էր ավելի վաղ` վիճաբանությունը Ջոլիի հետ սկսվել էր ինքնաթիռում:
«Ավարտելով քոլեջը` չեմ հիշում մի օր երբ ես չխմեմ կամ չօգտագործեմ թմրանյութ: Ես շատ լավ թաքցրել եմ, որ ես խմում եմ և խմում եմ շատ: Գինի, օղի, թունդ կոկտեյլներ: Այս ամենը շարունակական էր վերջին տարվա ընթացքում»- խոստովանել է Բրեդ Փիթը:
Իր ամուսնության փլուզումը, և երեխաներին տեսակցելու հնարավորություն չունենալը, Փիթի խոստովանությամբ, այնքան դժվար է եղել, ինչպես հարազատ մարդու մահը:«Ես ամիս ու կես անցկացրել եմ ընկերոջս տանը` Սանտա-Մոնիկայում: Քնել եմ հատակին և փորձել հաղթահարել վիշտս»: Իսկ հետո նա հավաքվեց և որշեց բուժվել: «Ես միանգամից սկսեցի հաճախել 2 մասնագետի մոտ ալկոհոլի (կախվածությունից բուժվելու համար), որպեսզի ընտրել լավագույնին: Դերասանը հավելել է, որ վերջին երկու մասվա ընթացքում բուժման մեջ զգալի առաջընթաց կա: «Հիմա ես, թերևս, ամենագինատյաց և չխմող մարդն եմ Ամերիկայում: Խմում եմ միայն ջուր և մրգային հյութ:- Ասաց Բրեդը ժպիտով:
Ինչ վերաբերվում է ամուսնալուծությանը, ապա Ջոլին և Փիթը եկել են խաղաղ փոխզիջումների: Նրանք հանդիպում են առանց փաստաբանի միջնորդության: Բացի այդ, Փիթը արդեն հնարավորություն ունի տեսակցելու երեխաների հետ: