Ռուսական ֆուտբոլային ակումբները տուգանվել են 1.2 մլն ռուբլիով
Ռուսաստանի ֆուտբոլի միության վերահսկիչ կոմիտեն որոշում է կայացրել տուգանել «Սպարտակ» և «ԲԿՄԱ» (ЦСКА) ակումբներին 1.2 մլն ռուբլիով: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Որոշումը կայացվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո:
«ԲԿՄԱ»-ի մարզադաշտը պատվել է ուժեղ ծխով, ինչի հետևանքով հանդիպումը 2 անգամ դադարեցվել է, որի համար տուգավել է 300 հազար ռուբլիով, ավելի վաղ հայհոյանքների պատճառով տուգանվել էին 150 հազար, այնուհետև 50 հազար և անհարգալից վերաբերմունքի համար 90 հազար ռուբլիով: Ակումբի դեմ նաև քրեական գործ է հարուցվել՝ խաղադաշտ տարբեր առարկաներ նետելու համար:
«Սպարտակ»-ը 250 հազար ռուբլիով տուգանվել է խաղադաշտ վառվող նյութեր նետելու համար, որը ի դեպ արդեն 3-րդ դեպքն է: Ֆուտբոլի միության այլ կանոններ խախտելու համար էլ տուգանվել է 100 հազար, 150 հազար և 125 հազար ռուբլիով: