«Եվրատեսիլի» կազմակերպիչները մեկնաբանել են ՌԴ-ի և Ուկրաինայի դեմ հնարավոր պատժամիջոցները
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը, խոսել է Ռուսաստանի և Ուիկրաինայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին: Այս մասին գրում է «Lent.ru»-ն:
Նրանց փոխանցմամբ մրցույթի կանոնադրության խախտումի տուգանքները որոշվելու է մրցույթի կանոնադրության համաձայն:
Ըստ ԵՀՄ-ի «Եվրատեսիլի» կանոնների խախտումը մասնակից երկրների կողմից դեռևս պետք է ապացուցվեն: Այս հարց կքննարկեն Կիևում` մրցույթի ավարտից հետո:
Ավեի վաղ ԵՀՄ-ի ղեկավարը` Ֆրանկ Դիտեր Ֆրայլինգը ասել է,որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստնանի և Ուկրաինայի դեմ: Կիևը հնարավոր է պատժվի այն բանի համար, որ չի թույլատրում Ռուսաստնաի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը մրցույթին: Մոսկվան, ըստ Ֆրայլինգի, խախտել է կանոնները` չի մասնակցել ԵՀՄ-ի կազմակերպած տարբեր հանդիպումներին, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայում` «Եվրատեսիլի» նախօրեին:
Նա նաև նշել է, որ այդ երկիրները, որոնք խախտել են կանոնները կպարտավորվեն տուգանք վճարել կամ 3 տարի կզրկվեն մրցույթին մասնակցելու իրավունքից: