Կրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Պատինսոնը հաշտեցման քայլե՞ր են անում
Հոլիվուդյան աստղային զույգը՝ Ռոբերտ Պատինսոնը և Կրիստեն Ստյուարտը, վերջին ժամանակներում անընդհատ բաժանվում և հաշտվում են: Մայիսի վերջին սիրահարները կարծես թե ընդմիշտ էին բաժանվել, սակայն նրանց մտերմները լուրեր են տարածում, որ զույգը կարծես թե հաշտեցման քայլեր է անում:
Ականատեսների հաղորդմամբ՝ զույգը օրերս Լոս-Անջելոսում է եղել, նրանք քայլել են ձեռք ձեռքի բռնած, ականատեսների խոսքով՝ չնայած աստղերը իրենց շատ զուսպ են պահել՝ առանց համբույրների և գրկախառնությունների, սակայն այդ ամենը հաշտեցման էր նման:
Հնարավոր է, որ Ռոբն ու Կրիստենը քննարկել են Կետի Պերիին, քանի որ երգչուհին խորհուրդ է տվել Ռոբին այլևս կապ չհաստատել իր նախկին ընկերուհու հետ, ինչը Կրիստենին նյարդայնացրել է: