Թուրքիան մտադիր է ազատ առևտրի պայմանգիր կնքել Ռուսաստանի հետ
Անկարան պատրաստվում է որքան հնարավոր է շուտ ազատ առևտրի պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Երեկվա հաջող բանակցություններից հետո սկսվեց մեր նոր գործընկերությունը Ռուսաստանի հետ: Այժմ մենք պետք է արագացնենք մեր հարաբերությունները Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության հետ, ինչպես նաև պետք է կնքվի ազատ առևտրի համաձայնագիր երկու երկրների միջև»- ասել է նա «NTV» հեռուստաընկերության եթերում:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ համաձայնության են եկել փոխադարձ առևտրի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ: Արդյունքում Անկարան թույլատրել է ռուսական ցորենի ներկրումը, իսկ ՌԴ-ն` թուրքական սոխի:
Այս դեպքում` առանց վիզայի սահմանափակումների Թուրքիայից Ռուսաստան տոմատի մածուկի փոխադրումը դեռևս պահպանվում է: