Թուրքիան հանել է ռուսական ալյուր ներկրելու արգելքը
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեչկին հայտնել է Ռուսաստանից ալյուր ներկրման արգելքը հանելու մասին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Bloomberg» գործակալությանը:
«Թուրքիայի ներկրողները կարող են ռուսական ալյուր ձեռք բերել»,- ասել է Զեյբչիկը Ստամբուլում:
Նշենք, որ նախօրեին Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը: