Դմիտրի Խառատյանը հայտնվել է սկանդալային «Միրոտվորեց» կայքի ցուցակում
Հայկական արմատներով ռուս դերասան Դմիտրի Խառատյանը հայտնվել է ուկրաինական սկանդալային «Միրոտվորեց» կայքի ցանկում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ թատրոնի և կինոյի դերասան Խառատյանը հայտնի ցանկում է ներառվել առանց Կիևի համաձայնության պարբերաբար Ղրիմ կատարած այցելությունների արդյունքում:
Ուկրաինական «Միրոտվորեց» կայքը հայտնի է իր սկանդալային հրապարակումներով, որոնցում հրապարակվում են այն լրագրողների և անհատների տվյալները, ովքեր անվանվում են «հայրենիքի դավաճաններ»: