Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Ավելի վաղ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 3-ի հրամանագրով՝ Էնրիկո Ապրիամովն ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվեց զինվորական ծառայությունից: