«Apple»-ը 1 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ում աշխատատեղեր ստեղծելու համար
«Apple» ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ասել է, որ ցանկանում է միջոցներ ներդնել ԱՄՆ-ում նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «CNBC»-ին:
Ընկերության տնօրենը մանրամասներ չի հայտնել նոր ներդրումային ծրագրի վերաբերյալ, սակայն ասել է, որ նրանք կսկսեն ներդրումներ իրականացնել արդեն մայիս ամսից սկսած:
«Շատ մարդիկ ինձ հարցնում են, թե արդյոք ես հավատո՞ւմ են, որ աշխատատեղերի ստեղծումը մեր ընկերության խնդիրն է, իսկ ես ասում եմ, որ ընկերությունը պետ է ունենա հավաքական արժեք, քանի որ այն մարդկանց խմբից է կազմված», ասել է Կուկը: