ԱՄՆ-ում ակտիվիստին սպառնում է ազատազրկում` Կոնգրեսի լսումների ժամանակ ծիծաղելու համար
Միացյալ Նահանգներում ակտիվիստը Կոնգրեսի լսումների ժամանակ ծիծաղել է: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Ամերիկյան օրենքի համաձայն նրան սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում և մինչև երկու հազար դոլար տուգանք:
Եվս երկու ակտիվիստներ, ովքեր ներկա էին դատական նիստին, հավանաբար նույն պատժին արժանանան:
Ակտիվիստները նշել են, որ իրենք միտք չեն ունեցել դատական նիստը խանգարել, ուղղակի ծիծաղել են ի նշան բողոքի: Նրանք բոլորն էլ հիաժարվել են իրենց մեղավոր ճանաչել: