Ահմադինեժադը շնորհավորել է ընտրություններում հաղթած թեկնածուին
Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Իսլամական հանրապետության քաղաքական էլիտայի բարեփոխիչ բլոկի ներկայացուցիչ Հասան Ռոուհանիին: Վերջինս հանդիսացել է ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղարը և հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում, hայտնում է ria.ru-ն:
Ուրբաթ օրը Իրանում անցկացվել են նախագահական ընտրություննեչը, որի հաղթող է հանդիսացել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցնյակի» հետ բանակցող Ռոուհանին:
Քվեարկության աևրդյունքում նա հավաքել 18 միլիոն ձայն: Ըստ Իրանի ՆԳՆ-ի տվյալների, ընտրություններին մասնակցել է 36.5 միլիոնից ավել մարդ:
«Իրանի ժողովուրդը վստահել է Ռոուհանիին: Հույս ունեմ, որ այդ վստահությունը հիմք կդառան ազգին ծառայելու և երկրում արդարադատություն հաստատելու համար»,- հայտնել է նախագահը:
Նախագահական աթոռի համար Իրանում պայքար էին մղում 6 թեկնածու: