Հոլիվուդի ամենաեկամտաբեր աստղերը
Աստղերը հոլիվուդյան պրոեկտներում նկարահանվելու համար միլիոնավոր հոնարարներ են ստանում:
The Huffington Post-ի լրագրողներն ընտրել են վերջին տասնամյակի հանրահայտ աստղերին և հաշվել, թե նրանց մասնակցությամբ քանի ֆիլմ է ավելի քան 200 միլիոն դոլար եկամուտ հավաքել:
Պարզվել է, որ ամենաեկամտաբեր աստղերն են եղել Դենիել Ռեդկլիֆը և Էմմա Ուոտսոնը, որոնք նկարահանվել են Հարրի Պոտերի մասին ութ ֆիլմերում:
Երկրորդ հորիզոնականում են Գվինետ Պելտրոուն և Ռոբերտ Դաունի-կրտսերը, որոնք միասին խաղացել են «Վրիժառուները» ֆիլմում:
Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Օրլանդո Բլումը, Կրիստեն Ստյուարտը, Ռոբերտ Պատինսոնը, Թեյլոր Լոտները, Տոմ Հենկսը, Քեյթ Բլանշետը և Կիրա Նայթլին: