Քանյե Ուեսթը բարկացել է Քիմի վրա բիկինիով չմշակված լուսանկարների համար
Պարզվում է, որ ռեփեր Քանյե Ուեսթը դիտմամբ է արհամարհել «Met Gala»-ն, քանի որ զայրացել է կնոջ վրա նրա բիկինիով չմշակված լուսանկարների համար, որոնք տարածվել են համացանցում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Քանյեն օգնել է կնոջը ոճի կուռք դառնալ: Եվ նա կարծում է, որ այդ լուսանկարները Քորթնիի հետ ստիպել են նրան էժանագին երևալ և վնասել են իր անվանը»,- նշում են աղբյուրները:
Մեկ այլ աղբյուր էլ Ուեսթի բացակայության համար այլ պատճառ է առաջ քաշել: Ըստ նրա՝ ռեփերը պարզապես ցանկացել է հանգստանալ ավելորդ ուշադրությունից:
«Քանյեն պարզապես չի ցանկացել սթրես ապրել և ճնշում նման լայնամասշտաբ միջոցառումից: Այժմ Քանյեի հետ ամեն ինչ կարգին է: Նա դեռևս խուսափում է աստղային միջոցառումներից: Նա մնացել է Լոս Անջելեսում երեխաների հետ, իսկ Քիմն ուղևորվել է Նյու Յորք «Met Gala»-ին»,-նշել է աղբյուրը: