Թոփ-5 բիզնես-խորհուրդներ Իվանկա Թրամփից՝ կանանց համար
Վաճառքի է հանվել ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի գիրքը՝ «Women Who Work» անվամբ: Գրքում բիզնես-լեդին, ով ակտիվ մասնակցություն ունի իր հոր ձեռնարկությունների ղեկավարությունում, ոչ միայն պատմել է իր կյանքի մասին, այլև խորհուրդներ տվել ընթեցրողներին: Life.ru-ն, հղում տալով «The Guardian»-ին, ներկայացնում է կյանքի 5 դասերը՝ ըստ Իվանկայի:
1. Ընդունեք ձեր մասնագիտական սկզբունքները և նախաճաշերը երեխաների համար:
2. Պետք է հասկանալ, որ աշխատանքի և անձնaկան կյանքի միջև հավասարակշռություն գոյություն չունի, և ստուգել աշխատանքային էլ.փոստն անգամ գիշերը ժամը 11-ին:
3. Մտածել մեծ մասշտաբներով:
4. Չմոռանալ հանգստի մասին, բացի այն դեպքերից, երբ ձեր հայրը մասնակցում է նախընտրական մրցավազքում:
5. Մեծ տեղ տալ ստեղծագործականին, սակայն մնալ երկրային, հատկապես եթե դա վերաբերում է տան պարտեզին: