Մելանյա Թրամփը երախտապարտ է Պամելա Անդերսոնին ռուսական մուշտակ նվիրելու համար
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը, ով զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցով, Մելանյա Թրամփին ռուսական արհեստական մորթուց մուշտակ է նվիրել: ԱՄՆ-ի առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել այդպիսի գեղեցիկ նվերի համար: Այս մասին Անդերսոնը գրել է թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ես երախտապարտ եմ ձեր աջակցության և ոգեշնչող բառերի համար, դրանք շատ բան են նշանակում: Միասին մենք կարող ենք ոգեշնչել ավելի շատ կանանց հետ կանգնել իրենց համոզմունքներից»,- նշվում է Թրամփի նամակում, որը հրապարակել է Անդերսոնը:
Սեփական մուշտակներից մեկը Մելանյա Թրամփին նվիրելու մտադրության մասին Պամելա Անդերսոնը հայտնել էր դեռևս 2017 թվականի հունվարին: Դերասանուհու խոսքով՝ ինքը չգիտեր, թե ինչպիսի դիրքորոշում ունի ամերիկացի նոր առաջնորդը կենդանիների պաշտպանության հարցում: Նա հավելել էր, որ զբաղվում է ռուսական արհեստական մորթու հագուստի դիզայնով: