2017թ-ի Մոսկվայի ամենահայտնի մեքենաները
Համաձայն «Автостат» գործակալության հետազոտության արդյունքների՝ ցանկի առաջատարը ՌԴ մայրաքաղաքի շուկայում դարձել է «Kia Rio»-ն հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում: Մակնիշն ունի վաճառված 2731 նմուշի ցուցանիշ, ինչը 11.3%-ով շատ է նախորդ տարվա արդյունքից: Այս մասին գրում է «Автовести»-ն:
Երկրորդ հորիզոնականում «Hyundai Solaris»-ն է՝ 2425 վաճառված նմուշով: Երրորդ hորիզոնականում «Hyundai»-ի ևս մեկ մոդել է՝ «Creta» քրոսովերը, որից վաճառվել է 1636 նմուշ: Այս մոդելի դեբյուտը շուկայում եղել է նախորդ տարվա օգոստոսին:
Առաջատարների հնգյակը եզրափակում են «Volkswagen Polo»-ն և «Skoda Octavia»-ն:
Իսկ տասնյակում հայտնվել են նաև «Skoda Rapid»-ը, «Toyota Camry»-ն, «Toyota RAV4»-ը, «KIA Ceed»-ը և «Nissan X-Trail»-ը:
Գործակալությունում նշել են, որ շուկայի ծավալը երեք ամիսների տվայլներով նվազել է: