Բացի լոլիկներից, համաձայնության ենք եկել բոլոր հարցերում. Էրդողան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնագրեր են կնքել երկրների միջև առևտրային սահմանափակումների չեղարկման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի առևտրաշրջանառությունը դադարել է անկում ապրել, իսկ 2017 թվականի առաջին ամիսներին աճը կազմել է 3%:
Իր հերթին Էրդողանն ասել է, որ բացի թուրքական լոլիկները Ռուսաստան արտահանելու կետից, կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ ներդրումների հարցերը: