Էրդողանը պատմել է Պուտինի ցանկության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նունպես ցանկանում է Սիրիայում վերականգնել խաղաղությունը և հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը այդ երկրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս մասին նա ասել է Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպումն ամփոփելիս:
«Բախումները, որոնք սիրիացի երեխաների համար ամեն օր վերջանում են մահացու դեպքերով, մեզ համար ընդհանուր վիշտ են»,- ասել է թուրք առաջնորդը՝ նկատի ունենալով կոնֆլիկտի հետևանքով մահացած և տուժած երեխաներին:
Թուրքիայի նախագահը նաև խոսել է Իդլիբի քիմիական հարձակման մասին, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել:
«Ինչպե՞ս մենք կարող ենք աչք փակել քիմիական զենքով երեխաներին, կանանց և ծերերին սպանելու դեպքի վրա»,- ընդգծել է նա:
«Իմ թանկագին ընկեր Պուտինը ևս անկեղծորեն ցանկություն է հայտնել այս դրաման ավարտելու մասին»-հավելել է նա: