Առնոլդ Շվարցենեգերը Փարիզում «փչացրել է» զբոսաշրջիկների լուսանկարը
Հոլլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Փարիզում «փչացրել է» զբոսաշրջիկների լուսանկարը:Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով «BBC»-ին:
Թաիլանդցի զբոսաշրջիկների մի խումբ Էյֆելյան աշտարակի ֆոնին լուսանկարվում էր, երբ մոտակայքում հայտնված դերասանը, չդիմանալով լուսանկարը փչացնելու գայթակղությանը, հայտնվել է կադրում:
Շվարցնեգերը մուգ ակնոցով էր, կամուֆլյաժե վերնազգեստով և հեծանիվ էր վարում, այնպես որ` զբոսաշրջիկները նրան չեն ճանաչել:
Զբոսաշրջիկներից մեկի խոսքերով` նրանք սկզբում իրոք չեն ճանաչել Շվարցենեգերին. նրանք միայն այն ժամանակ են հասկացել, թե ով էր իրենց լուսանկարը փչացնողը, երբ էքսկուրսավարը, ճանաչելով դերասանին, նրա անունն է կանչել: