Ռեփեր Ջիգանը իր նոր ընտանեկան լուսանկարով «գահընկեց» արեց Տիմատիին (լուսանկար)
«Ինստագրամի» ռուսաստանյան սեկտորում դիտումների և հավանումների նոր ռեկորդ է սահմանվել: Հավանումներ նախկին ռեկորդակիրը ռեփեր Տիմատին էր իր ընտանեկան լուսանկարով: Ռեփերին «գահընկեց» արեց Black Star Ջիգանը, ով վերջերս երրորդ անգամ հայր դարձավ: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Հիվանդասենյակում արված լուսանկարը, որում պատկերված են ռեփերը, նրա կինը` Օկսանա Սամոյլովան և զույգի նորածին դուստրը` Մայան, ավելի քան 869 հազար հավանում ունի: Նախորդ գահակրի` Տիմատիի, Ալյոնա Շիշկովայի և նրանց դստեր` Ալիսայի լուսանկարը ունեն 856 հազար հավանում այն դեպքում, երբ Տիմատին 3,6 միլիոնով ավելի շատ հետևորդ ունի քան ռեփերի կինը, ով էլ հրապարակել էր ընտանեկան լուսանկարը: