Հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին կտրամադրվի 7,5 մլն դրամ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
Շնորհավորում ենք մեր հերոս մայրիկին:
Մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ:
Այսինքն՝ ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ:
ՀԳ. Ճիշտը միանգամից 5 երեխա ունենալն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան լույս աշխարհ եկած հնգյակ-նորածինների վիճակը ծայրահեղ ծանր: