Էրդողանը խնդրանքով կդիմի Պուտինին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կխնդրի իր ռուս գործընկերոջը` ՌԴ նախագահ Վլադրիմիր Պուտինին արագացնել առևտրային պատժամիջոցների չեղյալ համարումը, որոնք 2015թ. ՌԴ-ն սահմանել է Թուրքիայի դեմ: Այս մասին Թուրքիայի նախագահը պատմել է երկու երկրների ղեկավարների հանիպման նախօրեին. գրում է «Lenta.ru»-ն:
«Ես Պուտինին ևս մեկ անգամ կասեմ, որ այդ գործընթացը անհրաժեշտ է արագացնել: Չի կարելի այդ ամենը բյուրոկրատիային զոհ մատուցել»,- հայտնել է Էրդողանը: