ԱՄՆ սենատում առաջարկել են Թրամփի ձեռքից վերցնել հեռախոսը
«Կառավարության հնարավոր փակման» մասին Թրամփի թվիթերյան հերթական գրառումնից հետո ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների գծով կոմիտեի ղեկավար Բոբ Կորկերն առաջարկել է նախագահի ձեռքից վերցնել հեռախոսը: Այս մասին գրում է «Washington Examiner»-ը:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ ընթրիքի ժամանակ սենատորները դժգոհություն են հայտնել Թրամփի հաղորդագրության առթիվ: Քաղաքական գործիչների կարծիքով՝ Թրամփի հայտարարությունը վնասել է ինչպես Հանրապետական կուսակցության ներսում, այնպես էլ հանրապետականների և դեմոկրատների միջև կոնսեսուս գտնելուն:
Պենսի հետ հանդիպումից հետո Կորկերը հայտել է, որ Թրամփի ձեռքից պետք է վերցնել «iPhone»-ը, իսկ նախագահի հաղորդագրությունները պետք է ստուգվեն Սպիտակ տան աշխատակիցների կողմից:
Թրամփը «կառավարության փակման» մասին գրառումը կատարել էր կոնգրեսում 2017 թ.-ի բյուջեի նախագծի հարցում հանրապետականների զիջումներից հետո: