52-ամյա Մոնիկա Բելուչին թափանցող զգեստով ցուցադրել է շքեղ մարմինը (լուսանկարներ)
Իտալուհի Մոնիկա Բելուչիին հաճախ կարելի է տեսնել դիզայներ Վալենտինո Գարավանիի ընկերակցությամբ: Եվ հերթական պարերեկույթի ժամանակ դիզայների հետ Բելուչին ներկայացել էր սև թափանցող, ժանեկավոր զգեստով, որը լրացված էր նույն երանգի աքսեսուարներով:
Ինքը՝ Բելուչին շատ է սիրում սև զգեստներ: Նրա խոսքով՝ սևն օգնում է թաքցնել կազմվածքի թերությունները:
Չնայած տարիքին՝ Բելուչին շողում է թարմությամբ և երիտասարդությամբ: Նրա երկրպագուհիները հաճախ են հարցնում, թե ինչն է դերասանուհու գեղեցկության գաղտնիքը, ինչին Մոնիկան կարճ պատասխանում է. «Գինի, պաստա և ծխախոտ»:
Վերջերս դերասանուհին ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա ներկայանում է մարմինը հազիվ ծածկող ժանեկավոր զգեստով (այն կլինի «Vanity Fair»-ի մայիսյան համարում), մյուսում՝ չինական «Esquire»-ի համար արված սև ներքնազգեստով: