Եթե Մակրոնը հաղթի, կենդանիների կմեռնեն. Բրիջիտ Բարդոն կոչ է անում չաջակցել Մակրոնին
Ֆրանսիացի դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիտ Բարդոն հայրենակիցներին կոչ է արել չքվեարկել նախագահական ընտրությունների թեկնածու Էմանուել Մակրոնի օգտին: Նման հայտարարությամբ դերասանուհին հանդես է եկել իր թվիթերյան էջում՝ իր դիմումը վերնագրելով հետևյալ տողերով. «Եթե Մակրոնն անցնի, կենդանիների կմեռնեն»:
Նրա կարծիքով՝ այն, ինչ մտադիր է իրագործել Մակրոնը, կենդանիներին մահ կբերի: Նաև դերասանուհին նշել է, որ կենդանիների տանջանքների նկատմամբ թեկնածուի անտարբերությունը խոսում է վերջինիս մոտ սրտացավության բացակայության մասին:
«Ես կոչ եմ անում նրանց, ովքեր սիրում և պահպանում են կենդանիներին, չքվեարկել Մակրոնի օգտին»,- ասվում է գրառման մեջ:
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 23-ին: Մակրոնը հավաքել է 24,01 տոկոս: Նրա հիմնական հակառակորդը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է, ով ձայների 21,3 տոկոսն է հավաքել: Երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: