Փարիզում արտ-դիլերը տաքսիում է մոռացել 1.5 միլիոն եվրո արժողությամբ նկարը
Փարիզում արվեստի գործերի վաճառքով զբաղվող մարդը մոռացել է իտալացի նկարիչ և քանդակագործ Լուչո Ֆոնտանայի նկարը տաքսիում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Утро.ру-ին:
Կորսված նկարը կոչվում է «Concetto spaziale» («Տարածական հայեցակարգ») և գնահատվում է մեկուկես միլիոն եվրո:
Տղամարդն ուղևորվել էր հանդիպման գնորդի հետ, տաքսի է նստել, նկարը դրել ավտոմեքենայի բեռնախցիկում, իսկ հետո այն մոռացել այնտեղ: Երբ պարզել է, որ նկարը կորցրել է, արտ-դիլերը դիմել է ոստիկանություն՝ նկարը կորցնելու հայտարարությամբ: Դեռևս արվեստի գործը չի գտնվել: