Պուտինն ու Թրամփը քննարկել են Հյուսիսային Կորեայի հարցը
Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի կայքի հաղորդագրությանը:
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարը կոչ է արել զսպվածություն և լարվածության մակարդակի իջեցում: Պայմանավորվել են հարթեցնել համատեղ աշխատանքը, որը կենտրոնացած է խնդրի համապարփակ կարգավորման համար դիվանագիտական եղանակին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիպման ժամանակ չեն քննարկել Հյուսիսային Կորեայի գործողության ձևերը՝ Կորեական թերակղզում իրավիճակը կարգավորելու նպատակով արվող: