Սկանդալ՝ Գերմանիայի բանակում. ՊՆ-ն կռվել է զինվորականների հետ
Գերմանացի զինվորականները և քաղաքական գործիչները ներողություն են պահանջել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենից, ով քննադատել է բանակի կարգերը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Deutsche Welle»-ին:
Սկանդալի պատճառն ավագ լեյտենանտի ձերբակալությունն է, ով պատրաստվում էր ծանր հանցագործություններ իրականացնել սիրիացի փախստականի անվան տակ: Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ հրամանատարները երեք տարի կոծկել են սպայի ծայրահեղ աջ հայացքները «կորպորատիվ ոգու ըմբռնման պատճառով»: Նախարարը նաև բունդեսվերին մեղադրել է «թույլ լինելու» և «կարգուկանոնի հետ կապված խնդիրներ ունենալու» մեջ:
Զինվորականների շրջանում այս խոսքերը չեն ընդունվել: Գերմանացի զինվորականների արհմիության ղեկավար Անդրե Վյուստները հաղորդել է զինվորականներից ստացած բազմաթիվ նամակների մասին, ովքեր զայրացել են նախարարի խոսքերից: