Սրտակեր Բիբերի նոր սիրուհին
Հայտնի երգիչ Ջասթին Բիբերն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ սիրային հարաբերությունների մեջ է 20-ամյա դերասանուհի Հեյլի Սթեյնֆիլդի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Ինչպես հաղորդվում է, նրանց իրար հետ ծանոթացրել է եկեղեցու քահանան:
Պապարացցիները մեկ անգամ չէ, որ նրանց նկատել են միասին, և մի անգամ Ջասթին Բիբերին լուսանկարել են Սթեյնֆիլդի հետ խոսակցության ժամանակ «FaceTime» հավելվածի միջոցով:
Դերասանուհի և երգչուհի Հեյլի Սթեյնֆիլդը «Օսկար»-ով է պարգևատրվել 2011 թվականին: Ջասթին Բիբերը 23-ամյա փոփ-երգիչ է Կանադայից, ով ձայնագրությունների ավելի քան 100 միլիոն նմուշ է վաճառել ողջ աշխարհով մեկ: