Ծնվել է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առաջնեկը
Հայտնի աստղեր Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դարձել են ծնողներ: Ինչպես և կանխագուշակել էին բժիշկները' Քիմը դուստր է ունեցել: Մայրն ու դուստրը իրենց շատ լավ են զգում' չնայած, որ Քիմը նշված ժամկետից 5 շաբաթ շուտ է ծննդաբերել, հայտնում է starslife.ru-ն:
Երջանիկ իրադարձությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին Լոս-Անջելոսի հիվանդանոցներից մեկում: Քանյեն այս ամբողջ ընթացքում եղել է իր սիրեցյալի կողքին: