Ֆրանսիայում սկսվում է Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարների գործով դատավարությունը
Ֆրանսիայում սկսվում է Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարը հրապարակելու գործով դատավարությունը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին:
Խոսքն այն լուսանկարների մասին է, որոնք հրապարակվել են «Closer» ամսագրում և «La Provence» թերթում: Լուսանկարներն արվել են Քեյթի և արքայազն Ուիլիամի հանգստի ընթացքում: Նույն տարում Ֆրանսիայի դատարանն արգելել է տարածել կիսամերկ դքսուհու լուսանկարները:
Դատարանի առջև են կանգնելու 3 լուսանկարիչ, «Closer»-ի և «La Provence»-ի ներկայացուցիչներ: