Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին միացել է իշխող կուսակցությանը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդամակցել է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Թուրքիայի նախագահը արտահերթ համագումարում հայտնել է այս որոշման մասին:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումից երկու շաբաթ անց հեռուստատեսության եթերում նա հայտարարել է կրկին «Արդարություն և զարգացում» կուսակցությանը անդամակցելու մասին:
Մայիսի 21-ին իսլամիստական պահպանողակն «Արդարություն և զարգացում» կուսակցությունը արտահերթ նիստ է հրավիրելու:
Հանրաքվեի հաղթանակի արդյունքում Թուրքիայում վերացվեց այն օրենքը, որով արգելվում էր նախագահին որևէ կուսակցությանն անդամակցել: