Ադրբեջանը 80 միավոր մարտական տեխնիկա է գործարկել Թուրքիայի հետ զորավարժությունների ժամանակ
Ադրբեջանը Թուրքիայի հետ անցկացված զորավարժությունների ընթացքում գործարկել է մոտավորապես 1000 զինվորական անձնակազմի ներկայացուցիչ, 80 ռազմական տեխնիկա, 12 ուղղաթիռ: Այս մասին գրում է «Ria.ru»-ն` հղում տալով երկրի պաշտպանության նախարարությանը:
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը զորավարժությունները սկսել են երկուշաբթի օրը, որի ժամանակ ծրագրվում է օգտագործել հրետանային սարքավորումներ, զրահատեխնիկա, ականանետեր, ՌՕ ուժերի ռազմական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև կմասնակցեն հակաօդային պաշտպանության և զենիթա-հրթիռային մարտական միավորներ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` զորավարժությունների հիմնական նպատակն է փորձի փոխանակման միջոցով երկու երկրների ԶՈՒ-ի համակարգումը, ինչպես նաև շտաբների միասնական պլանավորման միջոցով ռազմական միավորների համագործակցությունը: