ԱՄՆ հատուկ գործակալն «ԻՊ» ահաբեկչի հետ է ամուսնացել
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակից Դանիելա Գրինը, ով գաղտնի տեղեկության էր տիրապետում և հատուկ ծառայությամբ 2014 թ.-ին գնացել էր Սիրիա, ամուսնացել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից մեկի հետ: Այս մասին գրում է «CNN»-ը:
Հաղորդվում է, որ ահաբեկիչը Գերմանիայից «ԻՊ»-ին միացած Դենիս Կուսպեր անունով ռեփեր էր: Սիրիայում վերջինս հայտնի էր որպես Աբու Տալխա ալ Ալմանի: Վերջինս փորձում էր խմբավորմանն անդամակցելը նորաձև մի բան դարձնել՝ այդպես համացանցում նոր համակիրներ ձեռք բերելով:
Ահաբեկիչը, օգտագոծելով իր վոկալային տվյալները, ահաբեկող տեսանյութեր էր ստեղծում: Իր տեսագրություններից մեկում նախկին ռեփերը սպառնում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, իսկ մյուսում ձեռքին էր պահում գլխատված մարդու գլուխը:
Հաղորդվում է, որ որոշ ժամանակ անց սիրելիի գործունեության մասին ամեն ինչ իմանալուց հետո ՀԴԲ աշխատակցուհին գիտակցում է, որ մեծ սխալ է թույլ տվել: Նա փախչում է ամուսնուց և վերադառնում ԱՄՆ: Այնտեղ վերջինիս անմիջապես ձերբակալում են: Դանիելան խոստովանում է իր մեղքը: Արդյունքում թարգմանչուհին դատապարտվում է 2 տարվա ազատազրկման:
Անցյալ ամառ նա ազատ արձակվեց: Այժմ Դանիելա Գրինն աշխատում է հյուրանոցում, նա խուսափում է ԶԼՄ-ների հետ շփումից՝ վախենալով ընտանիքի անվտանգության համար: