Երևանին ամառային լողավազաններ են անհրաժեշտ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրույթուններին «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է Երևան քաղաքի կանաչապատման և քաղաքաշինական այլ ստրատեգիական խնդիրների մասին:
ԱԺ պատգամավորը մանավորապես նշել է .«Երևանին անհրաժեշտ են ամառային լողավազաններ, որոնց բնականոն աշխատանքը կապահովվի համայնք-մասնավոր համագործակցությամբ. մասնավորապես՝ լողավազանների մոտակայքում գործելու համար մրցույթով կտրվեն սրճարանների թույլտվություններ՝ պայմանով, որ այդ ընկերությունները կապահովեն ջրի եւ շրջակա միջավայրի կատարյալ մաքրությունը»: