Զվարճություն ընթրիքից հետո. ամերիկացի նախարարի բնորոշումը՝ Սիրիայում տեղի ունեցած հրթիռակոծությանը
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարձակումները անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «զվարճությունը ընթրիքից հետո»: Այս մասին գրում է «Ren.tv»-ն` հղում տալով «Time»-ին:
«Հենց որ մատուցեցին աղանդերը, նախագահ դիմեց պարոն Սիին և ասաց, որ ցանկանում է նրան ինչ-որ բան պատմել, իսկ ավելի կոնկրետ` Սիրիայի ուղղությամբ 59 հրթիռների արձաակման մասին: Դա ասես ընթրիքից հետո զիվաճություն լիներ»,- պատմել է նախարարը համաժողովի ժամանակ:
Ռոսսի խոսքերով` ԱՄՆ առաջնորդի համար անչափ հեշտ էր կազմակերպել այդ զվարճությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սիրիական օդային ուժերին հարվածեցին ապրիլի 7-ի գիշերը: