Պուտինը և Թրամփը կքննարկեն սիրիական հարցը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև մայիսի 2-ին տեղի կունենա հոռախոսազրույց: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «РИА Новости»-ին:
«Հեռախոսազրույցը հաստատում ենք»,- հայտարարել է Պեսկովը գործակալությանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփի գրաֆիկի մեջ Պուտինի հետ հեռախոսազրույց է ծրագրված: Պլանավորված է, որ նրանք կքննարկեն սիրիական հարցը:
Դա կդառնա Թրամփի երդմնակալությունից հետո երկու նախագահների երրորդ հեռախոսային զրույցը: