Դանիան դուրս է եկել Եվրոպոլի կազմից
Կոպենհագենը ԵՄ-ի հետ հատուկ համաձայնագիր է կնքել իրավական հետագա համագործակցության մասին: Դանիան այսօր դուրս է եկել Եվրոպոլի կազմից՝ Եվրամիության ոստկանական կազմակերպությունից: Միաժամանակ նաև ԵՄ-ի հետ կնքել է հատուկ համաձայնագիրը, որի շրջանակում տեղեկությունների փոխանակում տեղի կունենա Եվրոպոլի և Դանիայի ոստիկանության միջև: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ինչպես պարզաբանել են Եվրահանձնաժողովում, Դանիան հատուկ կարգավիճակ չունի, որը թույլ կտա Կոպենհագենին սերտորեն համագործակցել Եվրամիության ոստիկանական կազմակերպության հետ՝ չլինելով դրա անդամ:
Նոր պայմանագիրը ԵՄ-ի և Դանիայի միջև կնքվել է շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին: Նոր համաձայնագիրը Կոպենհագենին թույլ կտա Եվրոպոլից ինֆորմացիա խնդրել ու ստանալ անքան ժամանակ, մինչ Դանիան Շենգենի համաձայնագրի գոտում է: