Թրամփը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի բացառում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման հնարավորությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Եթե դա հարմար լիներ՝ նրա հետ հանդիպելը, ես կանեի դա»,- ասել է Թրամփը «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում:
Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտնել է, որ այդպիսի հանդիպման համար այժմ «պայմաններ չկան»: Նրա խոսքով՝ «եթե Փհենյանը շարունակի նման պահվածք դրսևորել, այդ պայմանները չեն էլ հայտնվի»:
Սփայսերը նաև նշել է, որ Թրամփը հասկանում է «Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքը և ամեն հնարավոր բան անում է, որպեսզի վերացնի այն»:
.