Գերմանիայում հոծ գծի վրա սելֆի անելիս շոտլանդացին մահացել է
Գերմանիայում՝ Համբուրգի մոտակայքում, մահացել է մի շոտլանդացի, ով փորձել է սելֆի անել ավտոմայրուղու բաժանարար գծի վրա: Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, զբոսաշրջիկին հարվածել է ավտոմեքենան, որի հետևանքով 22-ամյա երիտասարդ տղան տեղում մահացել է: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ինչպես հայտնել են գերմանական ոստիկանության ներկայացուցիչները, պատահարը տեղի է ունեցել ապրիլի 30-ին: Երեք երիտասարդ՝ Մեծ Բրիտանիայից, որոշել են անցնել ավտոճանապարհը, սակայն կանգնել են մայրուղու մեջտեղի հատվածում, որպեսզի խմբակային սելֆի անեն: Արդյունքում զբոսաշրջիկներից մեկը մահացել է՝ ավտոմեքենայի անիվի տակ ընկնելով, նրա երկու ընկներներն էլ հոսպիտալացվել են:
Այս պահին երիտասարդների առողջական վիճակին ոչինչ չի սպառնում, նրանք թեթև շոկի մեջ են տեղի ունեցածից հետո: Ոստիկանները նաև հայտնել են, որ երեք ընկերները հարբած են եղել, ինչն էլ ողբերգության պատճառ է դարձել: