ԱՄՆ-ի համբերությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ հատեց
Այսօր ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ ստեղծված իրավիճակի հարցով: Ինչպես նա հայտնել է, Միացյալ Նահանգների «ռազմավարական համբերության դարաշրջանը» կորեացիների նկատմամբ ավարտվել է: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Մայքլ Փենսը պարզաբանել է, որ վերջին տասնամյակում Ամերիկայի կառավարությունը փորձել է բանակցություններ վարել Կորեայի հետ, նույնիսկ չնայած նրան, որ երկիրը չի դադարել մեծացնել իր միջուկային պոտենցիալը: Սակայն այժմ, փոխնախագահի կարծիքով, դա հեռավոր անցյալում է:
Փենսը հավելել է, որ Միացյալ Նահագները դեռևս փորձում է խնդրի խաղաղ լուծում գտնել, սակայն հորդորում է տարածաշրջանում իր դաշնակիցներին պատժամիջոցներ կիրառել Կորեայի նկատմամբ: