Թուրքիան և Հնդկաստանը կհրաժարվեն դոլարից. Էրդողան
Հնդկաստանի և Թուրքիայի իշխանությունները պատրաստ են դիտարկել փոխադարձ հաշվարկներում դոլարն օգտագործելուց հրաժարվելու հարցը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Դելիում տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Արտահանումների և ներմուծումների գործողությունները կարող են անց կացվել ազգային արժույթներով, ինչը կնվազեցնի արտարժույթների տատանումների բացասական ազդեցությունը»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է «Anadolu» գործակալությունը:
Նախագահի կարծիքով՝ ամերիկյան արժույթից հրաժարվելը դրական կազդի երկու պետությունների տնտեսության վրա: Նա ենթադրում է, որ իրենց համագործակցությունների բոլոր հնարավորությունները դեռևս ամբողջովին չեն բացահայտվել: Էրդողանը հավելել է, որ մասշտաբային տնտեսական համագործակցություններին զարկ տալու ժամանակն է: