Ուժեղ երկրաշարժեր՝ ԱՄՆ-Կանադա սահմանին
Կանադայի և ամերիկյան Ալյասկա նահանգի սահմանին երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել երկու ժամ տարբերությամբ՝ 6.2 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհագրական ծառայությանը:
Երկրաշարժերը գրանցվել են Մոսկվայի ժամանակով 15:31-ին և 17:18-ին: Էպիկենտրոնը գտնվում է Սկագուեյ բնակավայրից 100 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած տարածքում՝ Ալյասկայի հարավ-արևելքում:
Երկրաշարժի օջախները եղել են 2.2 և 10 կիլոմետր խորություններում: