Չի կարելի սպանել նրանց, ովքեր մեղավոր չեն. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Թրամփը խոստովանել է, որ նա ծանր պահեր է ապրել Սիրիային հակահրթիռային հարված հասցնելու որոշումը կայացնելիս: Այս մասին գրում է «Ren.tv»-ին:
Ըստ Թրամփի չի կարելի սպանել նրանց, ովքեր մեղավոր չեն:
Այս մասին նա հայտարարել է «CBS» հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:
«59 հրթիռներ գործարկելու որոշում կայացնելը շատ ծանր էր, քանի որ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին»,- ասել է նա: