Մեծ Բրիտանիայի նախկին Վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը հայտարարել է, որ ինքը պատրաստ է քաղաքականություն վերադառնալուն: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ըստ նրա, նա չի ցանկանում մի կողմ քաշվել այսպիսի պատմական պահի, քանի որ դա կնշանակի, որ ինքը չի մտածում երկրի մասին:
«Քաղաքական գործիչները չեն աշխատել մեծ ոգևորությամբ, բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ չունենք բավարար պատկերացում, թե ինչպիսին է ժամանակակից աշխարհը»,- ասել է նախկին վարչապետը: