Պատահար՝ Մոսկվա-Բանկոնկ չվերթի ժամանակ. տուժածների թվում 1 հայ կա
Մոսկովյան միջմարզային քննչական վարչությունը հետաքննություն է անցկացնում Մոսկվա-Բանգկոկ չվերթի՝ մրրիկի գոտում հայտնված «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռի ուղևորների վնասվածքների դեպքի առթիվ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Գերատեսչության նախնական տվյալներով՝ երկուշաբթի՝ տեղական ժամանակով 02.50-ի սահմաններում« «Աերոֆլոտ» ընկերության Մոսկվա- Բանկոնկ չվերթն իրականացնող Բոինգ-777 ինքնաթիռը վայրէջքից 40 րոպե առաջ հայտնվել է մրրիկի գոտում: ԻՆչպես նշվում է՝ դեպքի հետևանքով ուղևորների մի մասը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Քննիչները պարզում են տուժածների հստակ թիվը:
Հաղորդվում է, որ դժբախտ պատահարի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասնում է 27-ի, որոնց թվում Ռուսաստանի 24 քաղաքացի և մեկ հայ՝1982 թվականին ծնված Տատյանա Ավետիսյանը: