Բաքվում ընթանում են թուրք-ադրբեջանական հնգօրյա զորավարժությունները
Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական հինգօրյա զորավարժությունները: Այս մասին գրում է ադրբեջանական «Trend» թերթը:
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ տակտիկական զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 5-ը: Զորավարժությունների նպատակն է երկու երկրների Զինված ուժերի միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև ուժերի համակարգումը:
Զինվորական անձնակզամից բացի ՝ զորավարժություններին կմասնակցեն մարտական տեխնիկա, հրետանային սարքավորումներ ու ականանետներ, մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ և զենիթահրթիռային ստորաբաժանումները: