Թուրքիայում վերջին 2 տարում 10.000-ից ավելի քուրդ զինյալ է սպանվել
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ վերջին 2 տարում վնասազերծվել է շուրջ 10.100 քուրդ գրոհային, որոնցից 7.071-ը սպանվել է: Այս մասին գրում է թուրքական «Hurriet» պարբերականը:
2015թ.-ի հուլիսի 23-ից թուրքական ցամաքային և օդային ուժերը ակտիվ գործողությունների են ծավալել, որոնց թիրախը հիմնականում հանդիսանում էին «Քուրիդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները:
Տեղական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի 8 նահանգներում վերջին շաբաթվա ընթացքում սպանվել է 112 քուրդ զինյալ:
Ինչպես գիտենք, «Քուրիդիստանի աշխատավորական կուսակցություն»-ը խմավորում է, որի հինական նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: