Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի շփվել Օբամայի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ երդմնակալության արարողությունից ի վեր չի շփվել։ Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Թրամփը նաև նշել է, որ իրենց միջև շփման բացակայությունը «վատ» է, սակայն զարմանալու ոչինչ չկա, հաշվի առնելով իրենց միջև տեղի ունեցած «պատմությունները»:
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ «շատ հիասթափված է Օբամայից՝ իրեն լրտեսելու կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ մարտին Թրամփը հայտարարել էր, որ Օբամայի վարչակազմը գաղտնալսել է իր հեռախոսազրույցները: